Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը» վերտառությամբ բանաձևը անհիմն է և կողմնակալ, և հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակ։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով, «Հայաստանի և Եվրախորհրդարանում հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից առաջ քաշված այս բանաձեւը Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մի մասն է, որտեղ բոլոր փաստերը կեղծվում են՝ չնայած որպես «խաղաղության խթանում»:
Հաջիզադեն նշել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն Եվրախորհրդարանը կդառնա ավելի օգտակար կառույց, եթե զբաղվի Եվրոպայի վրա ազդող ավելի լուրջ խնդիրներով, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռասայական խտրականությունը, իսլամաֆոբիան, այլատյացությունը, ծայրահեղականությունը և անմարդկային վարքագիծը միգրանտների նկատմամբ»: