Հիմա մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս խոսքերն ասել է Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումում՝ «Կոտրված աշխարհի վերականգնումը» թեմայով իր ելույթի ժամանակ։
«Հարավային Կովկասում անկախության պատմության ընթացքում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել։ Սա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է պետության ղեկավարը։