ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց Հայաստանում ստեղծել տեղեկատվական անվտանգության և գաղտնագրության ազգային կենտրոն։
Նախատեսվում է, որ կենտրոնը կմշակի անվտանգության նորմեր պետական էլեկտրոնային տվյալների բազաների ու տեղեկատվության փոխանակման համար, կմշակի նաև դրա համար անհրաժեշտ ծրագրային լուծումներ:
Կազմակերպությունը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների մշակումը։
Կենտրոնը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից, իսկ նրա պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024 թ. 10 ամիսների համար կազմել են 1 մլրդ 343 մլն դրամ, իսկ 2025 թ. և ամեն տարվա համար` շուրջ 1 մլրդ 014 մլն դրամ: