«Ներկայումս Գազայի խնդրի պատճառով համաշխարհային առևտուրը տուժում է Կարմիր ծովում առկա խնդիրների պատճառով։ Միջին միջանցքն այս առումով համաշխարհային նշանակություն ունի»։
Այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի կուսակից, Թյուրքական պետությունների կազմակերպության նախագահ Բինալի Յըլդըրըմը։
«Այս միջանցքը կարեւոր է Թյուրքական պետությունների կազմակերպության եւ թուրքական պետությունների համար։ Թող 21-րդ դարը լինի թուրքերի դա։
Պետք է բացել նաեւ Զանգեզուրի միջանցքը. Հայաստանն այս հնարավորությունն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո։ Պետք է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, Հայաստանի զինանշանի վրա մեր հողերն են ու Արարատ լեռը (խմբ․)։ Սա պետք է վերացվի»,- ասել է նա։