«Ղարաբաղի հարցն արդեն փակված է, մենք շատ մոտ ենք խաղաղությանը»: Իլհամ Ալիևն այս մասին ասել է մարտի 14-ին Բաքվում գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։
Ալիևը նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ գործընթացը։
«Այժմ վերսկսվել են հանդիպումները երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։ Մենք տեսնում ենք, որ կարելի է հասնել խաղաղության, մենք դա ենք ուզում։ Հիմա ժամանակն է վերջ տալ թշնամությանը այս տարածաշրջանում»,- ասել է նա։