Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ նման հանձնարարություն, հրահանգ, ցուցում, շրջաբերական չի եղել, խնդրում եմ՝ ծնողներն ահազանգեն և մենք հետամուտ լինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով դպրոցներից «Փառքի անկյունների» հեռացման վերաբերյալ հարցին։
«Եթե նման դեպքեր կան, ուղարկեք, մենք ամեն դեպքով առանձին հետամուտ կլինենք»,- ասաց Անդրեասյանը։
Հարցին՝ ինչու բոլորը միասին սկսեցին վերանորոգում անել, պատուհանները փոխել և դրանով պայմանավորված՝ հեռացնել «Փառքի անկյունները», Անդրեասյանը պատասխանեց․ «Ես ձեր անորոշ դատողությունները չեմ կարող այս պահին մեկնաբանել»։