Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի նիստին

14:02, 14 մարտ 2024
Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 13-ին Վիեննայում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի նիստին։ 

Քննարկվել են եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։

 Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։