Այս պահին իմ վերջին փոխանցած տեղեկության մասով այլ նորություն չկա. ես ասել էի, որ քննարկվում են համերգի նոր ժամկետները, նոր ասելիք չունեմ: Այս մասի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի համերգը։
Նշենք, որ Սնուփ Դոգի համերգի համար կառավարությունը վճարել է 6 մլն ոլար։ Համերգը նախատեսված էր նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն այն հետաձգվել էր Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման պատճառով։
Ավելի վաղ Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ համերգը կարող է տեղի ունենալ այս տարվա մայիս-հունիս ամիսներին, բանակցություններ են ընթանում։