ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող խմբի երգը չի դիտել և կարծիք չի հայտնի։
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին,թե ինչ կարծիք ունի Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երգի մասին, որտեղ, ըստ շատերի հայկական մշակույթը ծաղրվում է, տարբեր ազգերի մշակույթ էր միախառնված, Անդրեասյանը պատասխանեց. «Ես ինքս տեսահոլովակին ծանոթ չեմ, նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»: