Ռուսաստանում Ավստրիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավստրիական die Presse թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ավստրիայի ԱԳՆ-ն շաբաթվա սկզբին ծանուցել է ՌԴ դեսպանատան երկու դիվանագետների, որ նրանք արտաքսվելու են «իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամապատասխանության պատճառով»:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ ռուսական կողմը կպատասխանի Ավստրիայից երկու ռուս դիվանագետների արտաքսմանը։
«Կլինի»,- ասել են ԱԳՆ-ից՝ պատասխանելով դեսպանին կանչելու վերաբերյալ համապատասխան հարցին։
Թե երբ դա տեղի կունենա, նախարարությունը չի հստակեցրել։