Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակի տեսությունը

14:58, 14 մարտ 2024
Սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Երևան քաղաքում`

 

Մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 

Հանրապետության տարածքում`

 

Մարտի 14-ի և 15-ի ցերեկն, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան տեսքով։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։