Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ։
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կրեմլին և հատուկ ռազմական գործողությանն աջակցելու համար» ամերիկյան իշխանությունների կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ընդլայնվող պատժամիջոցներին արձագանքելու համատեքստում Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքը արգելվել է 227 ամերիկացիների համար, ովքեր արդարացնում էին այսռուսաֆոբ կուրսը, նշվում է հայտարարության մեջ։ Այդ անձանց ցանկում են ԱՄՆ ներկայիս վարչակազմը, ներառյալ նրանք, ովքեր ուղղակիորեն մասնակցել են հակառուսական գործողություններին:
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է նաև «STOP» ցուցակում ընդգրկված ԱՄՆ քաղաքացիների տվյալները։