Հետևեք մեզ։

Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ, տարհանվել է շենքի 15 բնակիչ

16:18, 14 մարտ 2024
Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ, տարհանվել է շենքի 15 բնակիչ

Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ։ Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

«Մարտի 14-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել»,- ասված է հաղորդագրությունում։

 

Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ։

 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ):
 
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել է հյուրասենյակը՝ գույքով: