ԱԺ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և Գյուլբենկյան փողոցում ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է։
Տեղեկությունը հաստատել է որդին՝ Արամ Սարգսյանը։
«Հայրս` Գագիկ Սարգսյանը, մեկ ամսով կալանավորվեց», – գրել է Արամ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն և ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։