Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթով կան ձերբակալված անձինք, որոնցից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։