Հետևեք մեզ։

Մայիսին «Բարսելոնան», «Բենֆիկան» և այլ ակումբներ կգան Հայաստան

19:35, 14 մարտ 2024
Մայիսին «Բարսելոնան», «Բենֆիկան» և այլ ակումբներ կգան Հայաստան
Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնել է, որ քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը:
 
«Մայիսի 3-ին Երևանում տեղի կունենա «Բարսելոնա»–«Սպորտինգ» և «Բենֆիկա»–«Մայորկա» հանդիպումները»,– գրել է նա։
Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանան մայիսի 5-ին։