Հետևեք մեզ։

Վայր ընկնելու հետևանքով մահացել է КВН-ի բարձրագույն լիգայի չեմպիոնը

19:42, 14 մարտ 2024
Վայր ընկնելու հետևանքով մահացել է КВН-ի բարձրագույն լիգայի չեմպիոնը

Բիշքեկում 44 տարեկանում մահացել է КВН-ի բարձրագույն լիգայի չեմպիոն, «Ասիա Միքս» թիմի հայտնի խաղացող Մարատ Ջումանալիևը, լրագրողներին հայտնել են նրա շրջապատից։
«Այո, նա մահացավ: Նա շատ լավ մարդ էր, նա միշտ օգնում էր բոլորին», - ասել է Ջումանալիևի ընկերներից մեկը:
Ղրղզստանի մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ նրա մահվան պատճառը եղել է գլխի վնասվածքը՝ պատահական վայր ընկնելուց հետո։