Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00.14-ին (Երևանի ժամանակով 19.14-ին): Էպիկենտրոնը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։
Ցունամիի վտանգ չկա. հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ճապոնիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
20:01, 14 մարտ 2024