Հետևեք մեզ։

SpaceX-ը կորցրել է Starship տիեզերանավի հետ կապը․ այն, հավանաբար, ընկել է Հնդկական օվկիանոսը (տեսանյութ)

20:09, 14 մարտ 2024
SpaceX-ը կորցրել է Starship տիեզերանավի հետ կապը․ այն, հավանաբար, ընկել է Հնդկական օվկիանոսը (տեսանյութ)

SpaceX-ը կորցրել է կապն իր Starship տիեզերանավի հետ՝ Երկիր վերադառնալուց հետո, այն, հավանաբար, ընկել է Հնդկական օվկիանոսը․ ասվում է ընկերության տեսագրության մեջ։
«Մենք հաստատում ենք Starship-ից ազդանշանի կորուստը», - ասել է հաղորդավարը: Տիեզերանավն օդ է բարձրացել SpaceX-ին պատկանող «Բոկա Չիկա» փորձադաշտից Տեքսասի ափից՝ Երևանի ժամանակով 17:25-ին: 

Սա տիեզերանավի երրորդ փորձնական թռիչքն էր: Այս անգամ հաջողվել էր հասնել տիեզերք և թռչել Երկրի շուրջը կիսով չափ:

 Տեսանյութն՝ այստեղ։