Հետևեք մեզ։

Կիևը զինամթերքի խիստ կարիք ունի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

20:12, 14 մարտ 2024
Կիևը  զինամթերքի խիստ կարիք ունի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, Կիևը  զինամթերքի խիստ կարիք ունի։


«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ, Ուկրաինան զինամթերքի խիստ կարիք ունի»,- ասել է նա Բրյուսելում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո։ Ստոլտենբերգն ընդգծել է, որ «ԱՄՆ Կոնգրեսի հետաձգման ամեն օրը (Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման հաստատման վերաբերյալ - խմբ.) ազդում է մարտի դաշտում իրավիճակի վրա»։


Ավելի վաղ Ռուսաստանը նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային սպառազինության մատակարարումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։