Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Վրաստան, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Յենս Ստոլտենբերգը։
«Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է: Մենք խորապես հավատում ենք, որ Վրաստանը, ինչպես բոլոր եվրոպական երկրները, իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը։ Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, և մոտ ապագայում նորից կայցելեմ երկիր՝ մեր գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար... ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, և կարևոր է, որ Վրաստանը կատարի դրանք եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։
Գլխավոր ուղերձը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է փոխանցել Վրաստանին, «բարեփոխումների կարևորությունն է»։