Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության կհասնեն մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին գագաթնաժողովը,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
«Մեծ Բրիտանիան աջակցում է նոր տրանսպորտային կապերին Կասպից ծովով։ Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնել Հայաստանի հետ երկարատև հակամարտությանը։ Ավելի կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերումը մինչև COP29-ը։ Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին COP29-ի հարցում։ Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության»,- ասվում է կոչում։