Վարչապետի տիկին Աննա Հակոբյաը ելույթ է ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընթացող «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովի ընթացքում, որի շրջանակներում խոսել է մեր իրականության մեջ հայ կնոջ կերպարի մասին:
Նա նշել է, թե հայ կանայք տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ, բավականին թերացել են իրենց դերում։
«Այն, ինչ սովորեցնում են մեր ուսուցիչները դպրոցներում, ինչ սովորացնում ենք երեխաներին մեր ընտանիքներում, դրանք ընդամենը խոսքեր են և չեն բխում մեր իրական կյանքից, իսկ այդ երկիմաստության համար պատասխանատում եմ համարում հայ կնոջը»,-ասել է նա։
Աննա Հակոբյանը նաև նշել է, որ հայ կինը պետք է պայքարի սեփական ընտանիքի, երկրի և անձի համար։ «Այդտեղ ոչ մի պախարակելի բան չկա: Մենք պետք է նախ ինքներս երջանիկ լինենք, բավարարված լինենք մեր ընտանիքով ու աշխատանքով: Ես ուզում եմ, որ մենք՝ հայ կանայքս, շրջենք կյանքի անխոհեմության էջերը և մտնենք խոհեմության, իմաստության փուլ»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: