Հետևեք մեզ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ

21:32, 14 մարտ 2024
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ

Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: