Թուրքիայի Քոնյա նահանգում վթարի է ենթարկվել Turkish Stars ավիացիոն թիմի ուսումնական ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Վթարի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։ Ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, օդաչուին հաջողվել է նետվել։
Ինչպես լրագրողներին հայտնել է Քոնյայի նահանգապետ Վահդեթթին Օզքանը, F-5 ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազայի մոտ՝ շինհրապարակում։ Նա ընկել է շինարարական տեխնիկայի վրա, որը հարվածի պահին վարել է աշխատակիցը, ով մահացել է։ Նախնական տվյալներով՝ մահացածը զինծառայող է։
Տեսանյութերն՝ այստեղ։