Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վրացերեն և հայերեն հայտարարություններ կհայտնվեն։ Այս մասին գրում է Shot տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի համաձայն՝ մայրաքաղաքի օդային նավահանգիստը պայմանագիր է կնքել ենթակառուցվածքի թարմացման համար, որը պատասխանատու է տերմինալներում երկու օտարալեզու հայտարարությունների համար:
Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1,6 միլիոն ռուբլի: «Վրացերենով և հայերենով հայտարարությունները կօգնեն օտարերկրյա ուղևորներին ավելի արագ գտնել իրենց ելքը, չուշանալ և չհետաձգել ինքնաթիռների մեկնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։