Մոսկվան հաշվի կառնի ԵՄ դեսպանների հետաքրքրության բացակայությունը Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփվելու հարցում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Վլադիմիր Սոլովյովիհաղորդաշարի եթերում, փոխանցում է РИА Новости-ն։ «Մեծ հաշվով սա կոպտություն է։ Մենք, իհարկե, հաշվի կառնենք, որ նրանք շահագրգռվածություն չունեն շփվելոu։ Թող նրանք առայժմ նստեն իրենց գրասենյակներում և հեռախոսով խոսեն իրենց մայրաքաղաքների հետ»,- ասել է Լավրովը։
Նախարարը ՌԴ նախագահական ընտրություններից առաջ զրույցի է հրավիրել եվրոպացի դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։ Մոսկվայում ԵՄ պատվիրակությունը մերժումը բացատրել է հանդիպման օրակարգի բացակայությամբ, ինչպես նաև ասոցիացիայի անդամ երկրների միջև վստահության ցածր մակարդակով։