Հետևեք մեզ։

Տղամարդն անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել․ shamshyan.com

20:10, 07 ապրիլ 2023
Տղամարդն անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել․ shamshyan.com
 
Արդեն մոտ 1 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փրկարար հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կոնտրոնի օպերատիվ խումբը և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները միջին տարիքի տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ տղամարդը Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է, ցած նետվելով, ինքնասպանություն գործել։ 

Այս պահին այդ քաղաքացու հետ բանակցությունները շարունակվում են։ Նրա ինքնությունը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզում են։


©