Հետևեք մեզ։

Պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և զինանշանը. Թուրքիայի նախկին վարչապետ

00:14, 15 մարտ 2024
Պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և զինանշանը. Թուրքիայի նախկին վարչապետ

Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը՝ ասելով, որ «Հայաստանը նման հնարավորություն ունեցավ Ղարաբաղի հարցի լուծումից հետո», փոխանցում է Minval-ը։

 

«Անհրաժեշտ է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի. Հայաստանի զինանշանի վրա մեր հողերն են»,- հավելեց նա և նշել Արարատի մասին։