ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն 3 օր և կավարտվեն ընտրությունների մարտի 17-ին։
Ընտրատեղամասերի մեծ մասը ժամը 08։00-ից բացվել են, իսկ մոտ 200 հազար մարդ քվեարկության առաջին րոպեներին էլեկտրոնային եղանակով քվեարկել է, հայտնում է Մոսկվայում ՌԴ նախագահական ընտրությունների մոնիտորինգի հանրային շտաբի թելեգրամյան ալիքը։
«Մոտ 200 հազար մարդ մայրաքաղաքում քվեարկության առաջին րոպեներին էլեկտրոնային եղանակով քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։