Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ծննդատուն՝ շնորհավորելու մայրության բերկրանքը զգացած կանանց։
Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մայրության տոնը սկսվում է ծննդատնից։
Օրվա խորհրդով այսօր այցելեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ շնորհավորելու մայրության բերկրանքը նոր զգացած կանանց:
Սիրելի մայրեր, ապրեք խաղաղ, երջանիկ և լուսավոր կյանքով՝ վայելելով մայրության ամեն օրը։
Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը»: