Հետևեք մեզ։

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը․ Բայրամով

10:54, 15 մարտ 2024
Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը․ Բայրամով

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափը նպաստում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը։

Այս մասին Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ բացման խոսքում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում ի հայտ եկած իրադարձությունները մեծացնում են երկրների միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը։

«Վերջին եռակողմ հանդիպումից հետո շատ բան է փոխվել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային առումով»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։