Հետևեք մեզ։

Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար․ Ստանո

11:03, 15 մարտ 2024
Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար․ Ստանո

Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանը միանալու համար, սակայն համայնքին երկրի ինտեգրման հետագա որոշումը կախված է ԵՄ բոլոր երկրների հավանությունից: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի համար: Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդը և կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար», - ասել է Ստանոն:

Նրա խոսքով, հենց որ պետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում, անդամ երկրները վերանայում են այն, այնուհետև համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա։

Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին եւ կոչ է արել ուսումնասիրել երկրին Համագործակցությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկը։ Նշվում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն եւ իրավական ուժ չունեն։