Եռակողմ ձևաչափը տարածաշրջանային համագործակցության համապարփակ, արդյունավետ և հաջող մեխանիզմներից է։
Այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ասել է այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
«Այսօր մենք վերահաստատեցինք եռակողմ ձևաչափում մեր գործընկերության կարևորությունն ու կայունությունը։ Նշեմ, որ այս ձևաչափը տարածաշրջանային համագործակցության համապարփակ, արդյունավետ և հաջողված մեխանիզմներից է։ Հատկապես աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնին այս հարթակը թույլ է տալիս տեղյակ լինել տարածաշրջանի կարիքներին»,- ասաց նախարարը։