Մենք հնարավորություն ունենք Հարավային Կովկասը վերածել խաղաղության, բարգավաճման և կայունության կենտրոնի։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պետք է գործի իր ողջ ներուժով։
Ֆիդանը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացիցի՝ ընդգծելով․ «Կարծես թե հնարավոր է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել»։
«Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ առումով կարևոր է, այս առումով մենք ակնկալում ենք ընդհանուր աջակցություն Զանգեզուրի միջանցքի բացմանը», - ասաց Հաքան Ֆիդանը։