Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, հաղորդում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։
«Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որից մեկ շաբաթ անց կլինի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», - ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների՝ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ։