Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել, հիշում եք՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարության արդյունքում 32 հայ ռազմագերի ազատ արձակվեց, մեր կողմից ազատ արձակվեց 2 ռազմագերի, ինչպես նաև հետ վերցրեցինք մեր թեկնածությունը COP29 -ի անցկացման համար և պաշտպանեցինք Ադրբեջանի թեկնածությունը», - նշեց Արարատ Միրզոյանը։