Հետևեք մեզ։

Թուրքական կողմի հետ կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով․ Արարատ Միրզոյան

12:40, 15 մարտ 2024
Թուրքական կողմի հետ կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով․ Արարատ Միրզոյան

Թեև վերջնանպատակն իրականացված չէ, սակայն եղել են ինտենսիվ իրադարձություններ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

 

«2023-ի թետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ։ Ուղարկեցինք հումանիտար օգնություն, փրկարարական ջոկատ։ Խորհրդանշանակ էր, հումանիտար օգնությունը 7 բեռնատարով հատեց սահմանը Մարգարայի կամրջով։

 

Առաջին պահին, երբ մեր որոնողափրկարարական թիմը գնացել է Ադիյաման, բավականին զգուշավոր է եղել։ Բայց հետո երախտիքը մեր ծառայողների նկատմամբ այնքան մեծ է եղել, կատարած աշխատանքը այնքան շոշափելի, որ վերջին պահին քաղաքի բնակիչները ուղղակի գալիս էին այդ ճամբար և մեր դրոշի, թիմի հետ նկավրվում էին՝ ցանկանալով երախտիքը արտահատել»-ասաց Միրզոյանը։

 

Անդրադառնալով թուրքական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Միրզոյանը ասաց, որ հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով․ «Պայմանավորվեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին, հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք՝ ոնց է այդ աշխատանքը հնարավոր օպտիմալ կերպով կազմակերպել»-ասաց Միրզոյանը։