Հետևեք մեզ։

Որևէ պաշտոնյա չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի, մենք դրա վերաբերյալ չենք բանակցում․ ԱԳ նախարար

13:01, 15 մարտ 2024
Որևէ պաշտոնյա չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի, մենք դրա վերաբերյալ չենք բանակցում․ ԱԳ նախարար

 

Ես հասկանում եմ, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն ինչ ներկայացնել որքան հնարավոր է սև լույսի ներքո և անել պնդումներ, կարող եմ ապացուցել, հետո այդ պնդումից բխեցնել հարց։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Թեմատիկային մի քիչ ավելի պակաս ծանոթ մարդու մոտ կձևավորվի տպավորություն, որ այդ պնդումը փաստ է, իրականության արձանագրում, հետո ուղեղը կսկսի մտածել հարցի մասին։ Փորձեմ անդրադառնալ երկուսին, ամբողջը գրի չառա։ Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում, ուրեմն ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, ոչ էլ ՀՀ տարածքի որևէ այլ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեք բանակցում։ Ասում եք՝ մենք ասել ենք, որ Ալիևին դատելուն պակասում է Հռոմի ստատուտը։ Ես չեմ հիշում ոչ ինձ, ոչ էլ որևէ այլ պաշտոնյայի այս նախադասությունն արտաբերելիս, իսկապես, չգիտեմ, ես այդպիսիս բան չեմ ասել, չեմ էլ հիշում, որ ոչ իմ ղեկավարը, ոչ էլ իմ գործընկերները․․․։ Ենթադրել պետք չի, ժողովուրդ ջան։ Հռոմի ստատուտը մենք վավերացրել ենք, հավատալով, որ դա ու ՄՔԴ մաս կազմելը կավելացնի մեր անվտանգության աստիճանը, դա հավելյալ իրավական անվտանգային մեխանիզմ է»,- ասաց Արարատ Միրզոյանը։