Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության պայմանագիր, և դա շրջադարձային կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- նշել է Վրաստանի արտգործնախարարը։