Հետևեք մեզ։

ՀՀ-ն որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել․ Արարատ Միրզոյան

13:19, 15 մարտ 2024
ՀՀ-ն որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել․ Արարատ Միրզոյան

Գիտեք, որ Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նշեց, որ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները այս տարածաշրջանում իրենց պատասխանատվության գոտին։


«Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց հարձակման և օկուպացիայի, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա։․․․Հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես ներկայացրել ենք 2021--ին, որովհետև ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, գործընկերներից համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրապարակային փաստի ընդունում, որ, ՀՀ ինքնիշխան տարածքը ոտնահարվել են, տեղի չի ունեցել»,- ասաց Միրզոյանը։


Միրզոյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում ողջամիտ արձագանք է՝ փորձել ապահովել փոխըմբռնումը գործընկերության շրջանակում, սակայն եթե չստացվի, այդ դեպքում դադարել գործընկերներին տեսնել այնպես, ինչպիսին թղթի վրա է գրված։