Հետևեք մեզ։

Փոխըմբռնումը այս հարցում ավելին է, քան 1 ամիս առաջ․ Միրզոյանը՝ Ալմաթիի հռչակագիրը Ադրբեջանի հետ սահմանազատման հիմք ճանաչելու մասին

13:29, 15 մարտ 2024
Փոխըմբռնումը այս հարցում ավելին է, քան 1 ամիս առաջ․ Միրզոյանը՝ Ալմաթիի հռչակագիրը Ադրբեջանի հետ սահմանազատման հիմք ճանաչելու մասին
 
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են փոխըմբռնմանը՝ սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ընդունել 1991 թվականին Ալմաթիի հռչակագիրը ։
 
 
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
 
«Փոխըմբռնումը այս հարցում ու այս պահի դրությամբ ավելին է, քան, օրինակ, մեկ ամիս առաջ։ Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նախարարը։