Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը դիմել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է նրան մոտ կանգնած աղբյուրը։
«Կարոլինա Կուեկը (արտիստի իսկական անունը – խմբ.) Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է դեռ փետրվարին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
2016-ին Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն առաջարկեցլ էր օգնել Լորակին ռուսական անձնագիր ստանալ, այնուհետև Լորակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նա չի պատրաստվում փոխել իր քաղաքացիությունը: