Հետևեք մեզ։

Ղազախստանը փոխում է իր ազգային զինանշանը

15:15, 15 մարտ 2024
Ղազախստանը փոխում է իր ազգային զինանշանը

Ղազախստանը փոխում է իր ազգային զինանշանը։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանի զինանշանը չափազանց բարդ է հասկանալու համար, այն խորհրդային ժամանակաշրջանի նշաններ ունի»,- ասել է Տոկաևը։

Նա առաջարկել է քննարկել այս թեման և հանրային համաձայնության հիման վրա Ղազախստանի նոր զինանշանի լավագույն էսքիզների մրցույթ հայտարարել։