Հետևեք մեզ։

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են ձերբակալվել․ նրանցից մեկը վարչության պետ է

15:36, 15 մարտ 2024
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են ձերբակալվել․ նրանցից մեկը վարչության պետ է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Այս մասին լուրը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նշված անձինք ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով»,-հայտնեցին կառույցից՝ չպատասխանելով այլ հարցերի։

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց թվում է մարզպետարանի վարչության պետերից մեկը։