Հետևեք մեզ։

Ազատի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս

15:55, 15 մարտ 2024
Ազատի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս
Դատարանը 3 ամսով երկարաձգել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը։ Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
 
Ըստ պաշտոնական վարկածի` նա էր փորձել բենզինով վառել վառարանը, ինչի պատճառով բռնկված հրդեհից 2023 թվականի հունվարի 19-ին 15 զինծառայող էր զոհվել։