Հետևեք մեզ։

Ոչ բարիդրացիական քայլ է․ Իրանի ԱԳՆ-ն՝ իրանցի դիվանագետներին արտաքսելու Ադրբեջանի որոշման մասին

21:43, 07 ապրիլ 2023
Ոչ բարիդրացիական քայլ է․ Իրանի ԱԳՆ-ն՝ իրանցի դիվանագետներին արտաքսելու Ադրբեջանի որոշման մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին կոչ է արել շարժվել փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը Իրանի 4 դիվանագետների անցանկալի անձ էր հայտարարել ու հրահանգել 48 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», - ընդգծել է իրանցի դիվանագետը: