Հետևեք մեզ։

Երբ Հայաստանը կունենա ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մտադրություն, դուք առաջինը կիմանաք․ Միրզոյան

16:17, 15 մարտ 2024
Երբ Հայաստանը կունենա ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մտադրություն, դուք առաջինը կիմանաք․ Միրզոյան

Երբ Հայաստանը կունենա ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մտադրություն, դուք առաջին հերթին դրա մասին կիմանաք: Այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, նշելով որ ինքն այսօր՝ հանձնաժողվի նիստում բոլոր հարցերին անդրադարձել է, իսկ եթե եղել են հարցեր, որոնք քննարկումից դուրս են մնացել, դրանց անդրադարձել են օրեր առաջ հարցումների տեսքով: «Չկա տենց հարց, որը նոր է»,-ասաց Միրզոյանը։