Հետևեք մեզ։

Քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե ՀայՓոստի անունից. պարզաբանում

16:28, 15 մարտ 2024
Քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե ՀայՓոստի անունից. պարզաբանում

«ՀայՓոստ»-ը ահազանգեր է ստացել, որ խարդախները կրկին «ՀայՓոստ»-ի անունն են շահարկում։

«Այս անգամ քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե, ՀայՓոստի անունից, որոնցում նշվում է իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար, ապա խնդրում են 12 ժամվա ընթացքում հաստատել իրենց հասցեն՝ անցնելով իրենց տրամադրած կեղծ հղումով:

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձանական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով։

Հավելենք, որ ՀայՓոստի հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել»։