Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հոր՝ Բեդրոս Կիրկորովի հետ, գնացել է Մոսկվայի ընտրատեղամաս՝ քվեարկելու Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում, հայտնել է արտիստի ներկայացուցիչը։
«Որքան խորհրդանշական է, որ իմ ընտրատեղամասը գտնվում է այս լեգենդար տանը, որտեղ ապրել են այնպիսի մեծ համաքաղաքացիներ, ինչպիսիք են Ռանևսկայան, Ուլանովան, Զիկինան, ովքեր իրենց տաղանդով կերտել են այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք և որը սիրում ենք»,- ասել է Կիրկորովը իր ներկայացուցչի հրապարակած տեսանյութում։
Երգիչը նաև շնորհակալություն հայտնել հորը, որգնացել է իր հետ քվեարկելու։ «Սա շատ հուզիչ և կարևոր օր է»,- հավելել է կրտսեր Կիրկորովը։